Անգլիական Նոթինհեմ քաղաքի 24-ամյա բնակիչ Մայլզ Բրայերսը, ով աշխատում է որպես շտապօգնության բժիշկ, իր քաշից կրկնակի անգամ նիհարել է, որպեսզի ոգևորի իր հիվանդներին։ Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը։

Տղամարդը 158 կգ էր կշռում և չէր կարողանում իր աշխատանքը լավագույնս կատարել։ Նա բողոքում էր շնչառությունից, մշտապես քրտնում էր և չէր կարողանում արագ վազել։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Բրայերսը իրեն անհարմար էր զգում հաճախորդների հետ շփվելիս։

Բժիշկը սնվում էր ֆասթֆուդով, շոկոլադե բատոններով և էներգետիկ ըմպելիքներով։ Նա որոշեց նիհարել և հրաժարվեց վնասակար սննդից՝ կորցնելով 30 կգ։ Այդպիսի արդյունքը չբավարարեց տղամարդուն, և նա որոշեց մարզվել վարժությունների հատուկ ծրագրով։ Այժմ նա ընդհանուր հաշվով 82 կգ նիհարել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել