Իրաքի արևելյան Դիյալի նահանգում բնակվող 25-ամյա կինը բնական ճանապարհով յոթ երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ վեց աղջիկն ու մեկ տղան այժմ իրենց լավ են զգում:

Ծննդատանը, որտեղ ծնվել են երեխաները, սա եղել է յոթնյակի լույս աշխարհ գալու առաջին դեպքը:

Welcome to the world! Two of the newborns have their umbilical cords cut 

Հիվանդանոցի ներկայացուցչի փոխանցմամբ՝ մայրն ու նորածինները լիարժեք առողջ են:

Երջանիկ հայրը՝ Յուսեֆ Ֆադլը խոստովանել է, որ ինքն ու կինը մտադրություն չեն ունեցել այսքան ընդլայնելու իրենց ընտանիքը: Նա մանրամասնել է, որ այժմ ունեն տասը երեխա: Ֆադլը նաև նշել է, որ իրենք հավանաբար այլևս երեխա չեն ունենա:

Incredibly rare: Images show two of the newborns lying together shortly after the birth

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել