Armenpress.am-ը գրում է.

Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել Է, որ վերստին իր թեկնածությունն Է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ, որ Վերմոնտի բնակիչներն այդ մասին առաջինն իմանան»,- ասել Է Սանդերսը՝ հանդես գալով Վերմոնտի նահանգի Հանրային ռադիոյի (VPR) եթերում, նահանգ, որը նա ներկայացնում Է Սենատում: «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել Է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»,-հավելել Է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել Էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին:

2016 թվականին Սանդերսն իր թեկնածությունն Էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին: Սոցիոլոգիական հարցումները ցույց Էին տալիս, որ Սանդերսն ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան Թրամփը: Բայց, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն ի սկզբանե քծնում Էր Քլինթոնին՝ ի վնաս Սանդերսի: Սկանդալն ավարտվեց կուսակցության ղեկավարության հրաժարականով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել