Aysor.am-ը գրում է.

ՀՀ Առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները հաստատելու մասին նախարար Արսեն Թորոսյանի ընթացիկ տարվա հունվարի 25-ին ընդունած որոշումը։

Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Փաստորեն՝ նախարարն իր հետ առնչվող ընկերության պետական ֆինանսավորումը մեծացրել է շուրջ 2.5 անգամ։ 

Տեղեկացնենք, որ «ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել