«Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում: Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մար­տի 5-ին, և միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարու­թյան կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով, հիշեցնենք, նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը: Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարություննե­րի աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան:

Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ու­ժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով՝ իհարկե, կր­ճատումների սպասելիքով շունչները պահած»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել