Բանջարեղենից և մրգերից պատրաստված բնական հյութերն ապահովում են օրգանիզմի բնական սնուցումն ու պաշտպանում օրգանիզմը ջրազրկումից: Ներկայացնում ենք ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը․
1. Այն օգնում է նվազեցնել արևայրուքը: Գազարը մեծ քանակությամբ կարոտենոիդներ է պարունակում, ինչի շնորհիվ պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից:
2. Օգտակար է լյարդի համար: Գազարի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն:
3. Ուռուցքների աճը կանխարգելող հատկություն ունի: Կարոտենոիդների մեծ քանակությունն օգնում է կանխորոշել որոշակի ուռուցքների գոյացումը, ինչպես, օրինակ, արգանդի, կրծքի և հաստ աղու քաղցկեղի:
4. Գազարը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Գազարը լուծիչ մանրաթելեր է պարունակում, որոնց շնորհիվ կարգավորվում է խոլեստերինի մակարդակը:
5. Բարելավում է տեսողությունը: Գազարը մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում:
6. Գեղեցկացնում է մաշկը: Վիտամին A-ի պարունակությունն օգնում է նաև պաշտպանելու մաշկը չորությունից, ինչպես նաև դրանից առաջացող խնդիրներից, օրինակ` փսորիազից:
7. Էներգիա է հաղորդում:
8. Օգնում է երիտասարդ մնալ: