168.am-ը գրում է.

Business Insider հրատարակությունը նշել է աշխարհի լավագույն սմարթֆոնները։

Առաջին հորիզոնականում անսպասելիորեն տեղավորվել է OnePlus 6T-ը: Սմարթֆոնը չունի բարձր մակարդակի ջրապաշտպանության կամ անլար լիցքավորման հնարավորություններ: Բայց այն նրբագեղ տեսք ունի, լավ է նկարահանում, արագ է աշխատում եւ արագ լիցքավորվում եւ ընդսմին արժե ընդամենը 550 դոլար:

Երկրորդ տեղն զբաղեցրել է iPhone XR-ը: Դրանով օգտատերը նույն փորձառությունն է ստանում, ինչ եւ XS-ով՝ ընդ որում վճարելով 250 դոլարով ավելի պակաս:

Երրորդ տեղը բաժին է հասել Google Pixel 3 and Pixel 3 XL-ին, հրատարակության կարծիքով, շարժական շուկայում լավագույն խցիկի եւ մաքուր Android-ի համար:

Այնուհետեւ, համապատասխանաբար, տեղավորվել են Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը, LG V40-ը, iPhone Xղը, Samsung Galaxy S9 Plus-ը, iPhone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, LG G7-ը, Razer Phone 2-ը, HTC U12+-ը, Galaxy S8-ը եւ S8 Plus-ը, iPhone 7 Plus-ը, Moto G6-ը, Moto Z3-ը եւ BlackBerry Key2-ը:

Ավելի վաղ Լայֆը նշել է Android-ով աշխատող յոթ ֆլագմաններ, որոնք կարող են այս գարնանը մրցակցություն կազմել Galaxy S10 շարքին: Samsung սմարթֆոնները ներկայացվելու են արդեն փետրվարի 20-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել