Մեծատառով մարդ։ Մարդ, որը հավասարը չունի։ Նրա աֆորիզմները կոտրում են իրականության մասին մեր պատկերացումները։

  • Ոչինչ մարդուն այնպես չի վիրավորում, ինչպես սեփական երջանկության բեկորները։
  • Եթե մութ անցյալը բազմապատկենք լուսավոր ապագայով, ապա կստանանք մոխրագույն ներկա։
  • Երկու չարիքներից ընտրում եմ այն մեկը, որը նախկինում չեմ փորձել։
  • Հետիոտնը միշտ ճիշտ է, քանի դեռ ողջ է։
  • Եթե մարդը գիտի, թե ինչ է ցանկանում, նշանակում է՝ նա կա՛մ շատ գիտի, կամ էլ քիչ է ցանկանում։
  • Եթե ընկերները կամ բարեկամները երկար ժամանակ չեն զանգահարում ձեզ, նշանակում է՝ նրանց մոտ ամեն ինչ լավ է։
  • Եթե դու վիճում ես հիմարի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նույնն էլ ինքն է անում։
  • Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից ամենալավում։ Հոռետեսը վախենում է, որ հենց այդպես էլ կա։
  • Մտածելը շատ դժվար է, այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը դատում է։
  • Որքան արագ է անցնում ժամանակը. չհասցրի արթնանալ, բայց արդեն ուշանում եմ աշխատանքից։
  • Եթե մարդուն չի կարելի գնել, նշանակում է՝ նրան կարելի է վաճառել։
  • Ամեն ինչ լավ է ընթանում, ուղղակի կողքով։
  • Բարին միշտ հաղթում է, դա նշանակում է՝ ով հաղթել է, նա էլ բարին է։
  • Առաջ ես վախենում էի, որ ինձ կարող է մոռանան։ Հիմա վախենում եմ, որ ինձ կարող է հիշեն։
  • Մեքենան ձեր պահապան հրեշտակի թռիչքի արագությունից արագ մի վարեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել