• 2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
• 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով։
• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել։
• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ «Գրանդ Տոբակոն» (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)։
• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ «Գազպրոմ Արմենիան», 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1345007488973531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել