Aysor.am-ը գրում է.

Ես միշտ ավելի կողմ եմ եղել ուժեղ նախագահական կառավարման համակարգին, քանի որ Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում շատ բաներ պետք է գերկենտրոնացված լինեն, և օպերատիվ որոշումներ կայացվեն։ Ծայրահեղ դեպքում Հայաստանին հարիր է կիսանախագահական համակարգը, սակայն այս պարագայում վարչապետը, միևնույն է, շատ դեպքերում շատ ավելի մեծ դեր է ունենում, քան նախագահը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։

Նրա համոզմամբ՝ կառավարման գործող մոդելը ներկա շրջափուլում Հայաստանի համար արդյունավետ չէ։

«Միաժամանակ, անցումը պառլամենտական կառավարման համակարգին ռեգրես կամ պրոգրես չեմ համարում, որովհետև դա հարաբերական հասկացողութուն է։ Կարծես վերադառնում ենք մի քանի տարի առաջվա դիսկուրսներին, թե որ կառավարման համակարգն է լավ՝ նախագահականը, կիսանախագահականը, թե պառլամենտականը։ Բայց ես չեմ կարծում, որ տեսական բանավեճը լուծում ունի։ Սա, իսկապես, ճաշակի և ադապտացիայի հարց է», - ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել