Հանրապետության հրապարակը վերջին անգամ, 1մլն․ 600 հազար դոլար ընդհանուր բյուջեով, վերանորոգվել է դեռ 2003 թվականին։ Բայց այսօր հրապարակի վերանորոգման համար մրցույթ է հայտարարված։ Կարելի է ենթադրել, որ Երևանում բոլոր հարցերը լուծված են, իսկ քաղաքային բյուջեն էլ այնքան հարուստ է, որ քաղաքապետարանը չգիտի, թե որտեղ ներդնի միջոցները։ Մինչդեռ, քաղաքապետարանի ՕԳԳ-ն էլ ավելի մեծ կլիներ, եթե այդ միջոցներն ուղղեր, ասենք, մայրաքաղաքի 3-4 կարգի վթարային շենքերն ամրացնելու նպատակին կամ իր վրա վերցներ որևէ կիսակառույց բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու ծախսերը ու քաղաքապետարանի անունից բնակարանները հանձներ անօթևան ու անապահով բազմազավակ ծնողներին, ազատամարտիկների ընտանիքներին։
Եթե շարունակվի այս աշխատելաոճը, ապա պետք չէ բացառել, որ մի քանի տարի անց էլ քաղաքապետարանը կորոշի ևս մեկ մրցույթ հայտարարել և վերակառուցել այս անգամ Ազատության հրապարակը։



