Tert.am-ը գրում է.

Պետք է հասկանալ՝ արդյոք հաշվի առնվե՞լ է այն հանգամանքը, որ գազալցակայանները հաշիվ-ապրանքագրերը ստանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից խորանարդ մետրով, բայց փաստորեն պետք է վաճառեն տոննայով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Կառավարության նիստում հնչեցված այն առաջարկին, որ մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը վաճառվի ոչ թե ծավալով, այլ քաշով, և առաջիկայում ակցիզային հարկը հաշվարկվի ու գանձվի ըստ քաշի:

Գրիգորյանը նշեց, որ այս պահին գործող ակցիզային հարկի դրույքաչափը հազար խորանարդ մետրի համար 25 հազար դրամ է, իսկ հարկային փոփոխությունների նախագծում առաջարկվում է մեկ տոննայի հարկ սահմանել 34 հազար դրամ:

«Այսինքն՝ այստեղ գործ ունենք գազի ծավալի և գազի քաշի հետ: Մեկ միավոր խորանարդ մետր ծավալային գազի հարկի հարաբերակցությունը մեկ միավոր կշռի հարկի հետ 1,36 է: Առաջարկվող դրույքաչափը ցույց է տալիս, որ գազի 1 խորանարդ մետրը կշռվել է 0.735 գործակցով: Այսինքն՝ մենք ունենք գազի արդեն ֆիքսված գործակից որպես ակցիզային հարկի հաշվման հիմք: Պետք է նախ ճշտել՝ ինչ գործակից է կիրառվել իրականում, արդյոք կիրառվել է միջինացված գործակից, քանի որ գազի ճնշումը կարող է փոխվել ջերմաստիճանի փոփոխության պայմաններում, ու ՕԳԳ-ն կարող էլ կարող է փոխվել կալորիականությունից ելնելով, և մեկ միավոր քաշի դեպքում մեկ միավոր գազը կունենա տարբեր ինքնարժեքներ»,- նշեց նա և հավելեց.

«Օրինակ, եթե հնչել է միտք, որ տվյալ դեպքում սպառողի գրպանի վրա ազդեցություն չի ունենալու, որովհետև մարդը եթե օրինակի համար վճարել է 4000 դրամ և դրանով մեքենան վարել է 200 կմ, այս դեպքում էլի կվճարի 4000 դրամ և մեքենան կվարի 100 կմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել