Exclusivelife.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին նշեց ծննդյան տարեդարձը:

EXCLUSIVElife.am-ը խոսել է երգչուհու հետ ով մանրամասներ է ներկայացրել ծննդյան օրվանից։

«Ամեն տարի տարբեր ձևերով եմ նշում։ Այս տարին ևս տարբերվեց մյուսներից և ամենակարևորը անցավ բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտում»- ասաց Սոնան։

Տարին լի է եղել ձեռքբերումներով իրականացել են Սոնայի սպասելիքները և ցանկությունները։

Խոսելով ծննդյան երազանքների և ցանկությունների մասին օրվա հոբելյարը ասաց․ 
«Յուրաքանչյուր տարվա պահած երազանքս փորձում եմ իրականացնել: Պահում եմ ցանկություն, որ լինեմ առողջ իմ ընտանիքի հետ և իհարկե ամբողջ աշխարհին խաղաղություն և թող վատ բաներ երբեք չլինեն»:

Սոնային երջանկություն են պարգևում իր ամուսինը, բալիկը, մայրը, հարազատները և լավ մարդիկ: 

«Երջանկություն է այն որ իմ մտերիմները իմ կողքին են ու այն որ իմ հանդիսատեսը ինձ սիրում է և իմ կողքին է լինում»:

Սոնա Շահգելդյանը դարձավ 33 տարեկան։

Սոնան ծննդյան օրվանից լուսանկարներ է տրամադրել EXCLUSIVElife.am-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել