ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է հետևի Միացյալ Նահանգներին և դուրս գա իրանական միջուկային գործարքից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվեց, դա տեղի է ունեցել Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի ժամանակ:

«Ժամանակն է, որ եվրոպացի գործընկերները Իրանի ժողովրդի՝ տարածաշրջանում մեր դաշնակիցների ու մերձավորների, և մեզ հետ համատեղ գործեն. ժամանակն է՝ եվրոպական գործընկերները դուրս գան միջուկային համաձայնագրից»,- ընդգծել է Փենսը:

2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել հրաժարվել 2015թ. կնքած իրանական միջուկային գործարքից, որից հետո վերսկսել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը Թեհրանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել