Bloomberg լրատվականը հրապարակել է ԱՄՆ առավել հարուստ քաղաքների ցուցակը։ Հաշվարկը կատարվել է ըստ տնային տնտեսությունների միջին եկամուտի։

Ընդհանուր հաշվով, 2019-ի ցուցակում են հայտնվել 6250 բնակատեղիներ։

Առաջին հորիզոնականում հայտնվել է Աթերթոն (Կալիֆորնիա) քաղաքը բնակատեղիի 450,6 հազար դոլար եկամուտով։ Քաղաքը տեղակայված է ոչ հեռու Facebook-ի գլխավոր գրասենյակից։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Սքարսդեյլ (Նյու Յորք) և Չերի Հիլիս Վիլիջ (Կոլորադո) քաղաքները 417,3 հազար դոլար և 394,2 հազար եկամուտներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել