Սորոսը, Սորոսը, Սորոսը… Թայմլայնս էսօր Սորոսն ա «լցրել»։ Էսքանի մեջ մի հետաքրքիր գրառում կար, որը կատարել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Շեշտադրումներին չանդրադառնալով՝ նշեմ փաստը կամ խնդրի բուն էությունը. «Restart» նախաձեռնությունը Սորոսի ֆոնդից շուրջ 20.000 դոլար դրամաշնորհ ա ստացել բուհի կառավարմանն ուսանողների մասնակցությունը խրախուսելու համար։
Իրականում ես չեմ սիրում ամեն ինչ «խեղճ ու կրակ» Սորոսին վերագրել, բայց փաստ ա, որ էդ մարդը կարողացել ա Հայաստանում որոշակի ցանց ստեղծել։ Արդարության համար պետք ա նշել, որ ոչ միշտ են ԲՀՀ դրամաշնորհները վատ նպատակի ծառայել, իսկ դա շատ նորմալ ա (հակառակ դեպքում էդ կառույցը երկար չէր դիմանա)։
Հիմա՝ կրկին «Restart»-ի մասին։ Ես միշտ ասել եմ, որ էդ նախաձեռնությունն ունի հզոր պոտենցիալ, որը պարզապես մսխում ա։ Կարծում եմ՝ ցանկացած գիտակից մարդ դա տեսնում ա, եթե, իհարկե, հետաքրքրված ա խնդրով։ Նախաձեռնության կորիզը, կարելի ա ասել, ձևավորվեց կամ հայտնի դարձավ տարկետման վերացման, ավելի ճիշտ՝ ընթացակարգի փոփոխության դեմ պայքարի շնորհիվ (ու որոշ լրատվամիջոցների, որոնք նույնպես օդից չեն փող ստանում)։ Դրան հաջորդեցին ԵՊՀ-ում զուգարանի թղթի, օճառամանների, սննդի գների վերաբերյալ արդարացված ակցիաները, ապաքաղաքականացման և ապակուսակցականության համար պայքարը, իսկ հետո՝ քաղաքականացումը (ըստ իս)։
Հետ գանք թեմային… Հիշում եմ, թե որոշ ժամանակ առաջ ի՜նչ ալիք բարձրացավ, երբ ԵՊՀ ռեկտորը «Restart»-ի անդամների մասին խոսելիս նշեց Սորոսի անունը (չէ՛, ես էլ Սիմոնյան Արամին չեմ սիրում)։ Պարզվեց՝ դեռ 6 ամիս առաջ «Restart»-ը դիմել էր Սորոսի հիմնադրամին դրամաշնորհ ստանալու համար։
Ես, օրինակ, մի փոքր հետևել եմ թեմային ու փորձել եմ հասկանալ խնդրի էությունը, երբ, մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը գիտակցաբար փորձեց սրել «Restart»-ՈՒԽ կոնֆլիկտը, և ավելի հաճախ սկսեց հնչել Սորոսի անունը… Հովհաննես Հովհաննիսյանը «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ի հիմնադիրներից ա։ Կգուշակե՞ք, թե որտեղի՞ց ա դրամաշնորհներ ստացել էդ կառույցը, ու ո՞ր կառույցներն են վերջինի գործընկերները (իմիջիայլոց, ահագին ծանոթ դեմքեր կային՝ էս կառույցում իրար հետ բավական մտերմացած)։ Մտածեցի՝ լավ, մենակ սրանով չի կարելի ենթադրել, որ Սորոսն էստեղ դեր ունի, իսկ օդում ասված խոսքին ու առանց ամենչնչին հիմքի կամ գոնե տրամաբանական սկզբնակետի կասկածներին չէի կարող լուրջ վերաբերվել…
Եղածից կարող էի միայն ենթադրել, թե կարող ա ընդամենը իշխանական թևն ա ուզում համալսարանում ուրիշի ձեռքով մի բան փոխել (օրինակ՝ Արսեն Խառատյանը, Արայիկ Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և էլի մի քանի հոգի)։ Մի քիչ փորփրելուց հետո մի հետաքրքիր օրինաչափություն ֆիքսեցի. «Restart» նախաձեռնության «Դասից դուրս»-ի կամ պարզապես հանդիպումների բանագնացների, «Restart times»-ում լուսաբանվող «օտարների» ճնշող մեծամասնությունը հայտնի հիմնադրամից խոշոր դրամաշնորհներ ստացող/ստացած մարդիկ էին, որոնց մեծ մասը (գոնե, իմ իմացած մասը) հստակ ագիտացիոն գիծ են տանում։ Նկատեցի նաև, թե ոնց աստիճանաբար հռետորաբանությունը փոխվեց ու սկսեց շրջանառվել «ո՞վ ա ասում՝ Սորոսից փող վերցնելը վատ ա, ու էդ ո՞նց եղավ, որ ԵՊՀ-ն էլ ա Սորոսից փող ստացել» թեզը։ Սա, իհարկե, շատ տրամաբանական էր։ «Restart»-ի անընդհատ փոփոխվող ու խմբագրվող պահանջները սկսեցին չաշխատել, իսկ կառույցը, «կտրվելով» համալսարանից, այլ գործունեության վրա շեշտը դրեց (թե ինչո՞ւ՝ կարելի ա ենթադրել)։ Հետո սկսվեցին դիտորդական առաքելությունները, Վրաստան, ԱՄՆ դեսպանատուն գնալ-գալը և այլն։ Փոխվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, իսկ հաջողությունը տենց էլ մնաց հույսի տեսքով, բայց հիմա արդեն կա հիմնադրամ, որն ունենալու ա փող + նոր պահանջ՝ ուղղված արդեն այսօրվա իշխող ուժի նշանակած հոգաբարձուների խորհրդին։))
Էս են իմ դիտարկումները կամ դրանց մի մասը, որոնցից ես արել եմ իմ եզրակացությունները, բայց դրանք իմն են, իսկ ձերը թողնում եմ ձեզ։
ՀԳ. Երևի իմաստ չունի, չէ՞, հիշեցնելը, թե ապրիլ-մայիսին 1-2 հայտնի լրատվամիջոցներ ո՞նց էին փորձում «ուսանողության առաջնորդի» կերպար կերտել։ Միայն մի բան կասեմ. էս պրոցեսները ցույց տվեցին, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը շատ ավելի հզոր հենարան ունի, քան կարելի ա կարծել առաջին հայացքից։
ՀԳ.2 Կուզեի՝ շատ մանրամասն անդրադարձ լիներ խնդրին նաև «Restart»-ի կողմից ասուլիսի, հայտարարության կամ այլ ֆորմատով։