Համեմունքները սկսել են օգտագործվել հազարավոր տարիներ առաջ։ Նրանք ոչ միայն փոխում են ճաշատեսակների համը, այլ նաև հատկապես ձմռանն օգնում են մեր օրգանիզմին։

Ցուրտ եղանակին շատ կարևոր է հոգ տանել առողջության մասին և սննդակարգի մեջ ավելացնել այնպիսի մթերքներ, որոնք կօգնեն պահպանել օրգանիզմի իմունային համակարգը։ Այս հարցում ձեզ շատ կօգնեն համեմունքները։

Իմբիր

Իմբիրն ունի հակամանրէային հատկություններ։ Այն կարելի է օգտագործել ձկնային ուտեստների և թեյի հետ։

Դարչին

Դարչինը շատ մարդկանց ամենասիրելի համեմունքն է։ Այն ճաշատեսակին տալիս է զարմանալի համ, օգնում է պայքարել վարակների դեմ, ունի հակաբակտերիալ հատկություններ։ Այն կարելի է ավելացնել խնձորի պիրոգի և տարբեր տեսակի սուրճերի մեջ։

Խնկածաղիկ

Խնկածաղիկն իտալացիների սիրելի համեմունքն է։ Նրանք այն ավելացնում են պաստայի, պիցցայի և աղցանների մեջ։ Այն ունի հակավարակային հատկություն և կարգավորում է իմունային համակարգը։

Հիլ

Այս համեմունքը իմունիտետը բարձրացնելու շատ լավ միջոց է։ Այն նաև շատ լավ հակաօքսիդանտ է։ Նախատեսված է ձկնային ճաշատեսակների և թխվածքների համար։

Քրքում

Քրքումն ամենաօգտակար համեմունքներից մեկն է։ Այն օգնում է պայքարել վիրուսների դեմ, ինչպես նաև ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները։ Քրքումն ավելացնում են մսային ճաշատեսակների, ձկների և բանջարեղենի վրա։

Հազրեվարդ

Հազրեվարդը թույլ է տալիս բարձրացնել վիրուսների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը։ Շատ լավ համադրվում է կարմրեցված մսի և թեյի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել