Ինձ, իհարկե, ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարդում է իմ հոդվածները: Նույն կերպ ուրախանում էի, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կարդում: Սերժ Սարգսյանի պարագայում վստահ չեմ, բայց ասում էին, որ երբեմն կարդում է: Իսկ Քոչարյանը բացառվում է՝ կարդա․ դե, նրա նախընտրությունները մի փոքր ուրիշ են՝ Կուշտունիցա, բան-ման էլի:
Բայց մյուս կողմից էլ խիստ անհանգստացած եմ, քանի որ ՀՀ վարչապետը ոչ միայն իմ հոդվածները կարդալու, այլ նաև դրանց մասին ԱԺ-ում նյարդային ջղաձգումներով ելույթներ ունենալու ժամանակ ունի:
Այսինքն՝ մի ամբողջ տասը րոպե վարչապետը, բուն խնդիրը՝ կառավարության ծրագիրը թողած, անզուսպ հարձակումներ էր գործում լրատվամիջոցի և դրա հոդվածների վրա: Մի՞թե սա պարապության ու լայնախոհության բացակայության արդյունք է:
Չենք նահանջելու, ավելի ենք կոշտացնելու։