Հավասարակշռված սննդակարգը դեպի օպտիմալ առողջություն տանող բանալին է։ Կան շատ մթերքներ, որոնք կարող  են տոքսիններից ազատել ձեր մարմինը, ձեր բջիջներից հեռացնել թույներն ու վերականգնել առողջությունը։

Եվ այսպես՝ ո՞ր մթերքները պետք է լինեն ձեր ամենօրյա սննդի ցանկում։

Կիտրոն

Հարուստ է վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որոնք կարող են ամրացնել իմունային համակարգն ու օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Դետոքսիկացիայի ամենաարդյունավետ մթերքներից է։

Լոլիկ

Ձեր առողջությունն ամուր պահող և սիրտ-անոթային համակարգի լավ աշխատանքի համար պատասխանատու C վիտամինի և այլ կարևոր սննդարար նյութերի հիանալի աղբյուր է։

Խաղող

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու այլ միացություններ է պարունակում, որոնք կարող են կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրել արյունը, լավացնել մարսողությունը, մաքրել բջիջներն ու բարելավել լյարդի ֆունկցիան։

Նեխուր

Անկասկած, ամենաօգտակար բանջարեղեններից է։ Նեխուրն օժտված է ձեր մարմնից թունավոր տոքսինները և թափոնների կոմպոնենտները հեռացնելու ունակությամբ։ Բացի դրանիցէ այն գործում է որպես հզոր միզամուղ միջոց ու կարող է կանխել հեղուկի կուտակումը։

Ծնեբեկ

Ձեր մեզի միջոցով հեռացնում է տոքսիններն ու մանրակրկտորեն մաքրում է ձեր մարմինը։ Այն լի է անհրաժեշտ սննդարար նյութերով, որոնք կարող են բարելավել ձեր ընդհանուր առողջական վիճակը։

Խնձոր

Խնձորը ձեր օրգանիզմի համար տարբեր ձևերով կարող է օգտակար լինել։ Այն հարուստ է բջջանյութով, որը հայտնի է խոլեստերինը վերահսկողության տակ պահելու իր ունակությամբ, կարող է արյունը մաքրել վտանգավոր տոքսիններից ու պահպանել հոգեկան առողջությունը։

Նուռ

Նուռն ազդում է որպես բջջանյութով հարուստ դիուրետիկ։ Այն պարունակում է C վիտամին ու շաքարի ցածր պարունակությամբ հակաօքսիդանտներ։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ այս պտուղը կարող է արդյունավետ կերպով պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ՝ ներառյալ չարորակ ուռուցքները։

Սոխ

Կարմիր սոխը չափազանց օգտակար բանջարեղեն է, որն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով։ Շատ էֆեկտիվ է ձեր օրգանիզմը թույներից մաքրելու գործում։

Այս բանջարեղենը մարսողության հետ խնդիրներ ունենալու դեպքում անհավանական արդյունքներ է գրանցում։ Դուք այն կարող եք ներառել աղցանների ու տարատեսակ ճաշատեսակների մեջ, որպեսզի դրանց բացառիկ բույր ու համ հաղորդեք։ Կատարյալ արդյունքների հասնելու համար օգտագործեք օրգանական սոխ։

Արտիճուկ (արտիշոկ)

Արտիշոկը շատ օգտակար է ձեր լյարդի առողջության համար։ Այն կարող է կանխել հեղուկի կանգը ձեր օրգանիզմի դետոքսիկացիայի ժամանակ։

Մաղադանոս

Հզոր հակաբորբոքային խոտաբույս է, որը կարող է արդյունավետ կերպով մաքրել երիկամները, լյարդը և աղիքային տրակտը։ Այն հակաօքսիդանտների ու ֆլավոնոիդների գերազանց աղբյուր է։

Մաղադանոսն օժտված է աղի արտազատումը խթանելու և հեղուկի կուտակումը կանխելու ունակությամբ։ Առավելագույն արդյունք ունենալու համար այն ընդգրկեք ձեր ամենօրյա սննդակարգում կամ օգտագործեք թեյի տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել