Ժողովուրդ ջան, ցանկացած երկրի բնակչության ընդամենը մի քանի տոկոսն է լինում նախաձեռնող և բիզնես ջիղ ունեցող։ Ցանկացած երկրի բնակչության ընդամենը մի քանի տոկոսն է ունենում մաթեմատիկական ընդունակություններ և կարող է աշխատել ՏՏ ոլորտում։ Ցանկացած երկրի բնակչութան ընդամենը մի քանի տոկոսն է ունենում ստեղծագործական ունակություններ և կարող է իրեն դրսևորել արվեստի զանազան ասպարեզներում։
Այս բոլորով հանդերձ՝ ցանկացած երկրի բնակչության մեծամասնությունը, չունենալով վերը թվարկածս ունակությունները, ունի մի շատ կարևոր հատկանիշ՝ նրանք պարտաճանաչ կատարողներ են։ Հանձնարարիր որևէ գործ, և նա դա կկատարի շատ արագ ու մեծ ճգրտությամբ։
Ահա վերը թվարկածս արտակարգ ընդունակությունների տեր անձինք պարտավոր են աշխատատեղեր ստեղծել մեր բնակչության այդ մեծաթիվ հատվածի համար։ Մենք երկրում կարիք ունենք հագուստի, կոշիկի, սննդամթերքի, կահույքի, խաղալիքների ու համակարգիչների, արդյունաբերական ու գյուղատնտեսական բազում այլ արտադրանքների արտադրության ձեռնարկությունների հիմնման, որտեղ մեր պարտաճանաչ կատարողը կկարողանա աշխատել և աշխատավարձ ստանալ։