Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին:

Սեյրան Օհանյանը նշում է, որ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ:

Նա ասում է, որ որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով:

Տեսաուղերձում Սեյրան Օհանյանը նկատում է, որ մարտի 2-ին եթեր տրված տեքստը, որ ինքը կարդացել է, նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքները բանակի և ժողովրդի միջև: 

«Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի:

Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել