Մեծ Բրիտանիայում դպրոցականը ծախսել է իր գրպանի ողջ գումարը, որպեսզի վարդեր գնի իր համադասարանցի աղջիկների համար։

Լինկոլնշիր դքսության Լաութ քաղաքի բնակիչ Քալում Դրյուն արդեն չորրորդ տարին է՝ պահպանում է այս սովորությունը։ Վերջին մի քանի տարվա ընթացքում նա աշխատում էր իր տատիկի մոտ՝ ծաղիկների խանութում։ Վերջինս էլ նրան աշխատանքի դիմաց գումար էր տալիս։ Երեխան վաստակած գումարի մի մասը միշտ հավաքում էր։

2018 թվականին նրա տատը մահանում է։ Տղան սկսում է ազատ ժամանակ ավտոմեքենաներ լվանալ, որպեսզի  շարունակի գումար հավաքել՝ իր մտածածներն իրագործելու համար։ Դրյուն որոշում է 2019 թվականին էլ ծաղիկներ գնել և նվիրել համադասարանցի աղջիկներին։

Քալումի մայրը՝ Սթեյսին, հպարատանում է իր որդով, քանի որ նա ուշադիր է բոլորի զգացմունքների հանդեպ։ Նրա խոսքերով՝ սկզբում տղան միայն իր համադասարանցիների համար էր նվերներ գնում, սակայն ժամանակի ընթացքում նա որոշեց զուգահեռ դասարանների աղջիկներին նույնպես ուրախացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել