European Best Destinations-ի վարկածով՝ Բուդապեշտը հայտարարվել է 2019թ․ Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղությունը: Այդ մասին ասվում է մրցանակի պաշտոնական կայքում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Առցանց քվեարկության արդյունքների համաձայն՝ այս քաղաքը հատկապես դուր է գալիս մշակութային և ռոմանտիկ հանգստի, ինչպես նաև գիշերային կյանքի սիրահարներին: Ընդ որում՝ այս քաղաքի օգտին տրված ձայների 77%-ը պատկանում է Հունգարիայից ժամանող զբոսաշրջիկներին:

Երկրորդ տեղում հայտնվել է Բրագա պորտուգալական քաղաքը, որը գտնվում է Պորտուից ոչ հեռու: Քաղաքի օգտին, ամենայն հավանականությամբ, նույնպես քվեարկել են ռոմանտիկ հանգստի երկրպագուները, ինչպես նաև շոփինգի սիրահարները. չէ որ միջնադարյան այս փոքրիկ քաղաքը կարող է պարծենալ տեղացի դիզայներների բազմաթիվ խանութներով և առևտրի մեծ կենտրոններով:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է իտալական Մոնտե-Իզոլա կղզին՝ Իզեո լճում, ուր Միլանից ավտոմեքենայով կարելի է հասնել 2 ժամում: Այստեղ հանգստանում են գաստրոնոմիական զբոսաշրջության երկրպագուները, որոնք հավանում են տեղական սալյամին, ձուկը, ձիթայուղը, չորացրած սարդինաները և թարմ լոլիկները: Այս տարի Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղություն կոչմանը հավակնում էր 15 վայր, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 500 հազար օգտատեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել