Շվեդիայի Գետերբորգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեգալիթները, որոնց շարքին է դասվում նաև Սթոունհենջը, ամենայն հավանականությամբ, կառուցել են Բրիտանիայի տարածքում ի սկզբանե բնակվող հնագույն մշակույթի կրողները։

Քարե կառույցները ողջ Եվրոպայով մեկ նրանց կողմից կառուցվել են յոթ հազար տարի առաջ՝ գրում է Phys.org-ը։

Գիտնականների կարծիքով՝ առաջին մեգալիթները կառուցվել են Ֆրանսիայում, որից հետո նմանատիպ կառույցներ սկսել են երևան գալ ողջ Եվրոպայում։ Դա են հաստատում մոտ երկու հազար պատմական հուշարձանների ռադիոածխածնային հետազոտությունները։

Գիտնականների կարծիքով՝ հին ֆրանսիացիները, հնարավոր է, Սթոունհենջի անմիջական շինարարները չեն, նրանք կարող էին պատվիրել այլ ցեղերի՝ կառուցելու այդ շինությունը։ Եթե այդ վարկածը հաստատվի, ապա դա կնշանակի, որ հնագույն հասարակությունները տեխնիկապես ավելի առաջադեմ են եղել, քան համարվում էր նախկինում։

Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց հաջողվել է հերքել այլընտրանքային վարկածները, որոնց համաձայն՝ մեգալիթների շինարարները ծագումով ասիացիներ են, կամ էլ այն, որ քարե կառույցները միմյանցից անկախ են ստեղծվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել