Ամերիկյան ԶԼՄ-ները լուրեր են տարածում, որ 55-ամյա դերասան Բրեդ Փիթը նոր սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհի Սիդնի Սուինիի հետ։

Հայտնի է, որ աղջիկը նրա հետ նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում։

21-ամյա Սուինին Փիթի վրա մեծ տպավորություն է թողել ոչ միայն իր դերասանական տաղանդով։ Բրեդը շարունակում է հարաբերություններ պահպանել նրա հետ, թեպետ ֆիլմի աշխատանքները վաղուց ավարտվել են։ Դերասանը մտադիր է նոր համատեղ նախագծեր սկսել Սուինիի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել