Երբ աշխարհը կառավարում են փողն ու կապերը, մեկը կարող է ստանալ անսահմանափակ իշխանություն: Համոզելու յուրահատուկ ունակություն, արտասովոր խելք ու մուտք դեպի իշխանության ամենաբարձր օղակները, որոնք թույլ տվեցին նրան դառնալ տիկնիկավար աշխարհի ուժեղների շրջանում։ Լինելով ստվերային խաղացող՝ նա ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը... Երեկ Կինոպարկում կայացավ «Իշխանություն» ֆիլմի փակ նախադիտումը։ Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի պրեմիերային ներկա է եղել նաև BlogNews.am-ը։

130 րոպեանոց կենսագրական կինոժապավենի ռեժիսորը Ադամ Մաքքեյն է։ Դերերում են՝ Քրիստիան Բեյլը, Էմմի Ադամսը, Սթիվ Կարելը և Սեմ Ռոքվելը։ 2018 թվականի արտադրության ֆիլմը պատմում է ԱՄՆ քաղաքականության ամենահզոր ու ազդեցիկ փոխնախագահներից մեկի `քաղաքական գործիչ Դիկ Չեյնիի աճի ու անկման մասին: Չեյնին ծառայել է Ջորջ Բուշին, նախկինում աշխատել է Ռիչարդ Նիքսոնի, Ջերալդ Ֆորդի և Ջորջ Բուշի վարչակազմերում: Կենսագրական ֆիլմը թույլ կտա ավելին իմանալ բյուրոկրատ Դիկ Չեյնիի մասին, ով պատմության մեջ մտավ որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Սակայն նա նաև հայտնի է որպես ԱՄՆ-ի ամենավտանգավոր փոխնախագահ: Դիկ Չեյնիի, նրա կյանքի ու քաղաքական աշխարհայացքի մասին ավելին իմանալու համար առաջարկում ենք բաց չթողնել նրա մասին պատմող ֆիլմը մեծ էկրանին դիտելու բացառիկ հնարավորությունը։ Կինոպարկում ցուցադրությունը փետրվարի 21-ից է նախատեսված։

_H2A3721 copy

««Իշխանությունը» տարվա ամենասպասված ու հետաքրքիր ֆիլմերից մեկն է։ «Օսկարի» 8 անվանակարգում նոմինացված ֆիլմը ես ևս ամբողջությամբ դեռ չեմ դիտել, սակայն սպասելիքներս մեծ են։ Ինչպես միշտ, «Կինոպարկի» ու Երևան Մոլի հավատարիմ հաճախորդների համար խաղարկել ենք մի քանի տոմս։ Ասեմ նաև, որ մեզ մոտ «Իշխանությունը» ցուցադրվելու է երեք շաբաթ։ Բոլոր արտասահմանցի հյուրերի համար այն կլինի նաև բնօրինակով՝ առանց կրկնօրինակման»,- նշեց «Կինոպարկի» կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը։

«Կինոպարկի» ղեկավարությունն այժմ աշխատում է բլոկբաստերներն ու փառատոնային լավագույն ֆիլմերը հայ կինոմաններին հասանելի դարձնելու ուղղությամբ. «Մենք շատ ենք կարևորում մեր համագործակցությունը փառատոնային ֆիլմերի, մեր գործընկերների հետ, ովքեր մեզ տրամադրում են լավագույն ֆիլմերի ցուցադրման բացառիկ իրավունքը։ Այժմ Բեռլինյան կինոփառատոնն է ընթանում, և առաջարկում եմ հետաքրքրությամբ սպասել, քանի որ լավագույն ֆիլմերը դեռ առջևում են»,- եզրափակեց Մարինան։

_H2A3722 copy_H2A3737 copy_H2A3739 copy_H2A3741 copy_H2A3743 copy_H2A3751 copy_H2A3753 copy_H2A3757 copy_H2A3746 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել