Հայաստանում տարիներ շարունակ գործում է ծխախոտի գովազդը, շրջանառությունը, օգտագործումը և սպառումը կարգավորող օրենք, բայց հիմա «հակածխախոտային պաշտոնյաները» շրջանառության մեջ են դնում նոր նախագիծ, որը ոչ միայն հակասական կարծիքներ է առաջացնում, այլ նաև հանդիսանում է կոռուպցիոն ռիսկերի և ոչ միանշանակ ձևակերպումների աղբյուր: Չի կարելի զոհ գնալ ոմանց հակածխախոտային ամբիցիաներին և փորձել անցկացնել սխալ ձևակերպված օրենք:

Հարգելի պաշտոնավոր գործընկերներ, ես դեմ եմ ծխախոտամոլությանը, դեմ եմ ծխելուն, դեմ եմ ծխախոտի լայնամասշտաբ կիրառմանը, բայց դա չի նշանակում, որ պետք է ներկայացված նախագծին կողմ լինեմ: Նախագիծը «հում» է, պարունակում է վտանգներ և չի ապահովելու օրենքի կիրառելիություն:

Հորդորում եմ վերանայել նախագիծը և տալ համապատասխան կարգավորումներ, այլ ոչ թե մանիպուլյատիվ ձևակերպումներ տալ` «ով կողմ չէ նախագծին, ապա կողմ է ծխելուն»... 
Մի արեք, ուղղակի մի արեք այդպես, այլապես ես ստիպված կլինեմ ցույց տալ հանրությանն օրենքի նախագիծը մշակողների գիտելիքային մերկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել