Երևի ժամանակն է, որ Փաշինյանը մի փոքր բացի փակագծերը, թե ինչ է զրուցել Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը և իր թիմն այդ հանդիպումներից հետո բավականին ակտիվ հայտարարություններով հանդես է գալիս, պահանջներ է ներկայացնում ու խոսում է տարածքային ամբողջականության մասին։
Քանի որ հիմնական բանակցություններն ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով, ապա իրենց հանդիպման մասին մի փոքր փակագծերի բացումը սխալ չի լինի, քանի որ ինքը՝ Ալիևը, իր հայտարարություններով արդեն իսկ սեփական ժողովրդի մոտ որոշակի կարծիք է ձևավորում։
Ու նման կերպ տարվող ադրբեջանական քարոզչությունը հեչ լավ բանի չի տանում, ավելի լավ է վերջապես հասկանան, թե ինչն է ստիպել, որ թշնամի պետության նախագահն իրեն այդպես է պահում։ Հնարավոր է՝ պարզապես հերթական անգամ ժողովրդի աչքերին թոզ փչելու համար է։ Ասեք՝ իմանանք։ Ասեք, որ ձեր հանդիպումների ընթացքում ծավալված զրույցները և ներկայիս ադրբեջանական իշխանության քարոզչությունը միմյանց հետ կապ չունեն։ Ու հաշվի առեք, որ դուք մի վայրում ինչ-որ բան եք խոսում, նա մեկ այլ վայրում ամբողջությամբ այլ բան է հայտարարում։ Եթե, իհարկե, այդպես է։