Ավստրալացի ձեռնարկատեր Մեթյու Լեփրը, ով ամսական 120 հազար դոլար է վաստակում, սիրահարների տոնը միայնակ է անցկացնելու: Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառն այն է, որ 26-ամյա երիտասարդը ոչ մի կերպ չի կարողանում իրեն համապատասխան կին գտնել:

Մեթյուն ստիպված է եղել թողնել համալսարանը և միաժամանակ 3 տեղ աշխատել, որպեսզի կարողանա օգնել միայնակ մորը ծայրը ծայրին հասցնել, իսկ այժմ 26-ամյա երիտասարդը սեփական բիզնեսն ունի և շրջում է ամբողջ աշխարհով:

Մեթյուի խոսքով՝ ինքը պատրաստ է լուրջ հարաբերություններ կառուցելու և ընտանիք ստեղծելու, սակայն մինչև հիմա անձնական կյանքում մեծ հաջողությունների չի հասել:

«Ի տարբերություն կարիերայիս՝ սիրային առումով ինձ մոտ ամեն ինչ նույնքան հաջող չի ընթանում: Ես այնպիսի կնոջ եմ փնտրում, որը պատրաստ է լուրջ հարաբերությունների և որն իմ կյանքի առանցքային մասը կդառնա»,- ասել է նա:

Մինչև հիմա Մեթյուն կանանց հետ ծանոթություններ է հաստատել ընկերների միջոցով, իսկ սոցցանցերում իր սիրելիին փնտրելու համար ժամանակ չունի: Մեթյուն նաև խոստովանել է, որ մայրն Ավստրալիա է եկել ներգաղթյալի կարգավիճակում՝ առանց մի գրոշի, դրա համար էլ ինքը շատ համեստ դաստիարակություն է ստացել: Նա իրեն բնութագրել է որպես ազնիվ, հավատարիմ և հոգատար տղամարդու:

Տղամարդու խոսքով՝ ինքը ժամադրության գնալիս երբեք չի ասում կանանց, թե որքան գումար է վաստակում, քանի որ փողն ամեն ինչ չէ, և ինքը փնտրում է այնպիսի մեկին, որն իրեն կսիրի իր անհատականության և ոչ թե բանկային հաշվի համար:

«Իմ հաջողության ճանապարհին ես հասկացել եմ, որ փողով երջանկություն, սեր և ընտանիք չես գնի, որը քո կողքին կլինի և կաջակցի քեզ լավ և վատ պահերին»,- խոստովանել է Մեթյուն:









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել