Operativ.am-ը գրում է.

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում առնվազն 13 մարդ է մահացել ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեին հղումով:

Ինչպես հաղորդում է բուլղարական Focus գործակալությունը՝ հղում անելով մակեդոնական հեռուստատեսությանը, վթարի հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 20մարդ:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կողաշրջվել է Սկոպյե քաղաքի մոտակայքում` մոտ 25 կմ հեռավորության վրա: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել