Սան Ֆրանցիսկոյում IBM կոնֆերանսի ժամանակ բանավեճեր են կայացել մարդու և արհեստական ինտելեկտի միջև՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Բանավեճում հաղթել է մարդը՝ 31-ամյա Հարիշ Նաթարաիյանը։ Արհեստական ինտելեկտով Debater համակարգիչը եղել է մարդու մրցակիցը։ Բանավեճի թեման հրապարակվել է անմիջապես այն սկսելուց առաջ։ Համակարգիչը և մարդը բանավիճել են նախադպրոցական կրթության սուբսիդավորման անհրաժեշտության մասին։

Սկսելուց առաջ «բանավիճողներին» 15 րոպե է տրվել պատրաստվելու համար։ Հայտարարված տվյալների համաձայն՝ Debater-ի հիշողության մեջ պարունակվում է ավելի քան 10 մլրդ առաջարկներ 300 մլն գիտական հոդվածներից, որոնցից նա վերցրել է անհրաժեշտ փաստարկները։

Երկխոսությունը տևել է 4 րոպե։ Արհեստական ինտելեկտը և մարդը ներկայացրել են իրենց փաստարկները և պատասխանել հակառակորդի դիտարկումներին։

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է մարդուն՝ Հարիշ Նաթարաիյանին։ Դրանից առաջ նա եղել է Համալսարանների միջև բանավեճերի աշխարհի առաջնության և Բանավեճերի եվրոպական մրցույթի եզրափակիչ դուրս եկած անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել