«Քարդաշյան ընտանիք» ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը բացահայտել է իր երիտասարդ տեսքի գաղտնիքը, հաղորդում է Daily Mail-ը:

Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվում խուսափել կնճիռների առաջացումից: «Չեմ ժպտում»,- պատասխանել է 38-ամյա Քարդաշյանը և հավելել, որ նախկինում ձգտում էր ժպտալ յուրաքանչյուր նկարահանման ժամանակ:

Այնուհետև աստղը պատմել է, որ վերջին հղիության ժամանակ արյան ճնշման հետ կապված բարդություններ է ունեցել, ինչի հետևանքով դեմքին այտուցներ են հայտնվել: Քարդաշյանը խոստովանել է, որ բազմաթիվ օգտատերեր ծաղրել են նրան գիրության և քաշը վերահսկել չկարողանալու համար: Այդ ժամանակ նա սկսել է լուսանկարվելու համար ավելի հաջող դիրքեր փնտրել:

«Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, այլևս չեմ ուզում լինել աղջիկ, որը ժպտում է բոլոր լուսանկարներում: Այս ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ և իմ անձը»,- բացատրել է աստղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել