Երեկ Սեյրան Օհանյանի փաստաբանն իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել, և դա հերյուրանք է: Անկեղծ ասած` ես այս թեմայով այլևս չէի ցանկանում խոսել, բայց հիմա ստիպված եմ վերջին անգամ անդրադառնալ հարցին: 

Ուրեմն՝ ինձ հրավիրել են 6-րդ վարչություն, քանի որ Սեյրան Օհանյանը (իր փաստաբանը) համարել է, որ ես, իմ գրառման մեջ գրելով, որ «Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ», նախաքննական գաղտնիք եմ հայտնել, իսկ գրառմանս վերջին հատվածում էլ սպառնացել եմ գեներալ-գնդապետին գնդակահարությամբ: Երեկ էլ ասում են, որ հերյուրանք է այդ ամենը: Հիմա ես ի՞նչ կարող եմ ասել: Կարող եմ, իհարկե, ենթադրություններ անել, բայց զերծ կմնամ դրանից, իսկ թե ինչո՞ւ էր Սեյրան Օհանյանը (իր փաստաբանը) հերյուրանքի համար դիմում 6-րդ վարչություն, դա էլ թողնում եմ իր և իր շահերի պաշտպանների խղճին: 

Այս թեման երեկվանից սկսեց շահարկվել արդեն Նիկոլ Փաշինյանի (կամ իր ընտանիքի) սեփականություն հանդիսացող թերթով, որի մոտիվացիան էլ է պարզ, ու ես չեմ պատրաստվում իշխանության կողմից լարվող ինտրիգների մասնակիցը դառնալ ու նույնն էլ խորհուրդ եմ տալիս այս թեմայով ինձ հարցեր ուղղող լրագրողներին: Թեմա շեղելը ձեր գործը չէ, դուք ավելի լավ ա ձեր պատգամավորներին ու խորհրդականներին տիրություն արեք: 

ՀԳ. Սեյրան Օհանյանին և իր փաստաբանին ես դեռևս ասելիք չունեմ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել