Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատճառը եղանակային պայմաններ են:

«Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ չեղարված չվերթների ցանկում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Մասնավորապես, «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների կողմից նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը, որի ժամանակացույցի համաձայն ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 10:30-ին, չեղարկվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել