Բահամյան կղզիներում հանգստացող ֆիթնես-մոդելը հարձակման է ենթարկվել խոզերի կողմից, որոնցից մեկին հաջողվել է կծել վերջինիս հետույքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, վենեսուելացի մոդել Միշել Լյուինը զբոսնելիս է եղել լողափին, երբ մի քանի խոզ սկսել են հետապնդել նրան: Կենդանիներից մեկը շատ է մոտեցել նրան և ցատկելով կծել է՝ ստիպելով աղջկան ցավից ճչալ:

Մոդելն արտասովոր միջադեպը պատկերող տեսանյութը հրապարակել է Instagram-ում, որտեղ այն կարողացել են դիտել նրա 13,3 մլն հետևորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել