ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել