Operativ.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայում վիճակախաղում շահողը միլիոն ֆունտ սթերլինգը ծախսել է, զրկվել տնից ու մեքենայից եւ վաստակում է ծանր ֆիզիկական աշխատանքով, հայտնում է The Sun պարբերականը:
19-ամյա Մայքլ Քերոլը 2002 թվականին վիճակախաղում շահել էր 9,7 մլն ֆունտ սթերլինգ: Փողը ստանալով՝ երիտասարդը սկսել էր շվայտ կյանք վարել: Նա պարծենում էր, որ օրական ծախսում է 10 հազար ֆունտ, փողոցներով երթեւեկում էր «Հոփնիկների արքա» գրությամբ «Մերսեդեսով» եւ անցորդների վրա էր նետում բիգ-մաքեր եւ հավի նագեթներ: 2012 թվականին նրա հարստությունից ոչինչ չէր մնացել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=310180&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել