Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որն իր նոր ֆիլմում մարմնավորելու է մոլագար Բիլի Միլիգանին, տեղի է տվել համաշխարհային թրենդի ազդեցությանը և սկսել է հեռուստասերիալի նկարահանումները: Լեոն որոշել է միանալ հոլիվուդյան առաջին էշելոնի բազմաթիվ աստղերին, որոնք պայմանագրեր են կնքում HBO-ի և Netflix-ի հետ, փորձելով ուժերը հեռուստատեսային ժանրում:

Իր վաղեմի ընկերոջ՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ օսկարակիր դերասանն աշխատում է Էրիկ Լարսոնի «Սատանան Սպիտակ քաղաքում» գրքի էկրանավորման վրա: Հետաքրքիր է, որ ի սկզբանե նախագիծը սկսվել է որպես լիամետրաժ ֆիլմ, բայց հիմա Hulu ստուդիայուն այն հայտարարագրված է որպես հեռուստասերիալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել