Հիմալայան աղը հեշտ է ճանաչել՝ շնորհիվ իր վարդագույն կամ կարմրավուն երանգի։ Մի ժամանակ Հիմալայները եղել է ստորջրյա լեռնաշղթայի մի մաս, այդ պատճառով ջրի տակ եղած աղը հիմա հայտնվել է լեռներում, և հանքանյութը հասանելի է դարձել մարդու համար։ Այն շատ օգտակար հատկություններ ունի։ Այն ստանում են Պակիստանի տարածքում։
Հատկությունները
Հանքանյութը ձևավովել է այն ժամանակ, երբ դեռ մթնոլորտը և Երկիրն աղտոտված չէին։ Այս աղն իր մեջ չի պարունակում ծանր մետաղներ, տոքսիններ կամ անբնական բաղադրիչներ։ Ունի մաքուր բաղադրություն։ Օգտագործվում է բուժման նպատակներով։
Սովորական սպիտակ աղն իր մեջ միայն նատրիումի քլորիդ է պարունակում, իսկ հիմալայան աղն իր բաղադրության մեջ ունի ավելի քանի 80 տարբեր տարրեր։ Այդ տարրերից են երկաթը, բորը, ֆոսֆորը և այլն։
Վարդագույն աղն առաջացել է մայրցամաքների տեղաշարժի ժամանակ։ Այն խառնվել է հրաբխային մագմայի հետ, որն էլ հարստացրել է նրա բաղադրությունը։
Հիմալայան աղի բյուրեղները շատ մեծ են։ Ներկայումս այս թակարժեք հանքանյութը ստանում են «մաքուր» եղանակով, չեն օգտագործվում մեքենաներ և պայթյուններ։
Կիրառություն
Աղն օգտագործվում է սնունդ պատրաստելու համար։ Մեծ բյուրեղները հնարավոր է մանրացնել կամ լուծել ջրի մեջ և օգտագործել սովորական եղանակով։ Այս աղը ճաշատեսակին ավելի ընդգծված համ է տալիս։
Օգտակարություն
Աղի օգտակար հատկությունների պատճառը նրա հարուստ և մաքուր բաղադրությունն է։
- Մաքրում է օրգանիզմը։
- Վերականգնում է ջրային-աղային հավասարակշռությունը։
- Նվազեցնում է օրգանիզմի ալերգիկ գործընթացների հավանականությունը։
- Ամրապնդում է նյարդային համակարգը։
- Ամրապնդում է իմունային համակարգը և օրգանիզմի դիմադրողականությունը։
- Հիմալայան աղն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։
- Այն կարող է արագացնել վնասվածքների վերականգնումը։