Yerkir.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է երեխաներին որպես զինվոր օգտագործելու փաստը. հայտնում է РИА Новости-ն:

«Հազարավոր երեխաներից, որոնք ստիպված են կռվել զինված հակամարտությւոններում, գողանում են իրենց մանկությունը: Վե’րջ տանք այդ զզվելի հանցագործությանը»,-գրել է պապը իր թվիթերյան էջում:

Նշենք, որ այսօր` փետրվարի 12-ին, նշվում է երեխաներին որպես զինվոր օգտագործելու դեմ պայքարի միջազգային օրը:

Նման դեպքերը լինում են աշխարհի թեժ կետերում` ՀԱՀ-ում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Սիրիայում,  Եմենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել