Yerkir.am-ը գրում է.

Ռուսական գազը Հայաստանին վաճառվում է զեղջված արժեքով` համեմատած համաշխարհային գների հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով` «Գազպրոմ Էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի ժամկետներն ավարտվելու կապակցությամբ ստորագրվել է լրացուցիչ պայմանագիր, որի համաձայն 2019թ-ին Հայաստանին գազը վաճառվելու է 165 դոլարով` 1000 կուբամետրի դիմաց:

«Ռուսական արտահանողը կալորիականության հետ կապված գազի գնի վերահաշվարկ չի կատարել: Սա դե ֆակտո լրացուցիչ կոմերցիոն զեղչ է իրենից ներկայացնում, որն արտացոլում է երկու երկրների միջեւ դաշնակցային բնույթը: Ռուսաստանից գազի մատակարարումները բավարարում են հանրապետության կարիքները»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել