Քեմբրիջի համալսարանի դասախոսը դոկտոր Վիկտորյա Բեյթմանը BBC Radio 4 ռադիոալիքի եթերին է ներկայացել ամբողջովին մերկ վիճակում։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ այսպես տնտեսագետը ցանկացել է իր բողոքն արտահայտել ԵՄ-ից (Brexit) Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ։

Փորձագետը պետք է 5 րոպե տևողությամբ հարցազրույց տար հաղորդավար Ջոն Համֆրիսին։ Երբ Բեյթմանը հանել է վերարկուն, Ջոնը նկատել է, որ հյուրի հագին ոչ մի հագուստ չկա։

«Ահա, ես տեսնում եմ, որ դու մերկ ես»,- զարմացած ասել է Ջոնը։ Եթերի ժամանակ Համֆրիսը մանրամասնել է, որ Բեյթմանի մարմնին գրված են եղել «Brexit Leaves Britain Naked» («Բրեքսիթը Բրիտանիային մերկ է թողնում») խոսքերը։

Իր արտասովոր արարքը Բեյթմանը ներկայացրել է Twitter-ում․ «Այսօր առավոտյան 8։40-ից հետո BBC Radio-ում ես խոսում եմ #Brexit-ի և #NakedProtest-ի մասին։ Հուսամ, ստուդիայում բավականաչափ տաք է»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել