Aysor.am-ը գրում է.
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջնահերթության կարգով ուսումնասիրելու է Ամանորի գիշերը Զինված ուժերում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու հանգամանքները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
«Եթե ինչ-որ մեկը թերացել է... հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը, բայց կարծում եմ, պաշտպանության նախարարությունն ինքն էլ ... այստեղ արտառոց, թաքցնելու բան չկար։ Բացատրություն եթե չի տրվել, հանձաժողովում անպայման կուսումնասիրենք հարցը», - հայտարարեց Քոչարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել