sportsegodnya.am կայքը գրում է, որ հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ցանկություն է հայտնել մարզել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: 

Յուրի Ջորկայեֆը ծնվել է 09.03.1968թ. Լիոնում (Ֆրանսիա): 

1984-89թթ-ին խաղացել է «Գրենոբլ», 
1989-90-ին՝ «Ստրասբուրգ», 
1990-95-ին՝ «Մոնակո», 
1995-96-ին՝ «Պարի Սեն Ժերմեն» ֆրանսիական, 
1999-ին՝  «Ինտեր» իտալական, 
1999-2000-ին՝ «Կայզեր Սլաուտեռն» գերմանական, 
2002-ից՝ «Բոլթոն» անգլիական ակումբներում: 
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 76 խաղ, խփել 28 գնդակ, դարձել է աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոն, Համադաշնությունների գավաթակիր (2001): 
«Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Եվրոպայի (1996), Միլանի «Ինտերի» կազմում՝ ՈՒԵՖԱ-ի (1998) գավաթակիր: 
1991-ին «Մոնակոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 
1994-ին ճանաչվել է Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (20 գնդակ):

Հիշեցնեմ, որ անցյալ տարվա նոյեմբերին հարցազրույցներից մեկում նա ասել էր.

- Հնարավո՞ր է, որ մի օր Դուք մարզեք Հայաստանի հավաքականին:

- Առայժմ ոչ, բայց գուցե մի օր հնարավոր լինի: Հիմա ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ այդ հարցն առայժմ հեռու է ինձնից: Բայց երբեք պետք չէ «ոչ» ասել: 

- Առաջիկայում Հայաստան գալու մտադրություն ունե՞ք: 


- Հուսով եմ: Հույս ունեմ Հայաստան գնալ մայիս կամ հունիս ամիսներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել