Շատ հաճախ չենք սիրում միմյանց, մեկս մյուսի նկատմամբ հարգանք չունենք, շատ դժվար ենք զիջում, ատում ենք լսելը, ամեն ինչի տակ դավադրության տեսություն ենք կառուցում ու զբաղվում բանսարկությամբ:
Ամենամեծագույն հեղափոխությունը կլիներ մեր ժողովրդի որոշ մասի մոտից չարությունն իսպառ վերացնելը:
Սա իսկապես հեղափոխություն կլիներ:
Ես չգիտեմ մի հասարակություն, ով հաջողության է հասել չարության ու ատելության մթնոլորտում...
Ժողովու՛րդ, էս ի՞նչ ենք անում: Ինքներս մեզ թունավորելով և այս թույնի մեջ ապրելով՝ մենք ի՞նչ Հայաստան ենք ուզում կառուցել...
Արդյո՞ք ատելության վրա կառուցված Հայաստանում մեր զավակները կլինեն երջանիկ ու բարեկեցիկ...
2007 թվականին տպագրման համար մի վերլուծական հոդված էի ուղարկել ՛՛Հայկական Ժամանակ՛՛ օրաթերթի խմբագրություն: 
Հոդվածում վերլուծվում էր ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամների և առհասարակ՝ Հանրապետության հիմնադիրների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև հասարակության ներսում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու մասին՝ քաջ գիտակցումով, որ հաջողության հասնելու ճանապարհն անցնում է իրական սիրո, համերաշխության, հավատի, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին ապավեն լինելու միջոցով...
Նիկոլը վերցրել ու հոդվածի վերնագիրը դրել էր «Իրար ներելու ժամանակը»:
Ժողովուրդ, ես զգուշացնում եմ, մեր ներսի չարությունը սպանելու է մեզ...
Իրար ներելու ժամանակն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել