2019 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ընկած ժամանակահատվածում, «Իրավական հարցերի լուսաբանումը առցանց մեդիայում», «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կողմից մշտադիտարկվել են ներհայաստանյան 36 առաջատար առցանց լրատվականները։ Լրատվականներն ընտրվել են, ըստ միջազգային ընկերությունների նշված ռեյտինգների։
Նյութերի համար ընտրվել են 3 կատեգորիաներ՝
Լուր/ վերլուծություն / կարծիք։
Բացի այդ նյութերը սեգմենտավորվել են նաև, որպես
բացասական/ դրական / չեզոք
Որպես բացասականը նշվում են այն հոդվածները, որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են՝ իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները և ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին առավելություն չտվող հոդվածները։
Նշված ժամանակահատվածում ընտրված բանալի բառերի միջոցով հայտարարգրվել է 2529 հոդված։
Կարծիք՝ 643(25.3 տոկոս), որոնցից՝
453-ը բացասական / 68-ը դրական/ 122-ը չեզոք
Լուր՝ 1446-ը (56.9 տոկոս), որոնցից՝
223-ը բացասական/ 162-ը դրական/ 1061-ը չեզոք
Վերլուծություն 453-ը (17.8 տոկոս), որոնցից՝
272 բացասական/ 76 դրական/ 105 չեզոք
Ըստ սեգմենտների ընդհանուր հոդվածներից՝
բացասական՝ 943 (37.3 տոկոս),
չեզոք՝ 1285-ը(50.08 տոկոս),
դրական՝ 301-ը (11.9 տոկոս)։
Ընտրված ժամանակահատվածում, նշված թեմայով մեդիաակտիվություն է նկատվել 07.02.2019-ին, իսկ առավել պասիվ ժամանակահատված է եղել 03.02.2019-ը։
Ներկայացնում ենք երեք լրատվականների առանձնացված տվյալներ, որոնք նշյալ ժամանակահատվածում թեմային անդրադարձել են՝ բարձ, միջին, և պասիվ ակտիվությամբ
news.am-ը՝ 185 հոդված (7.3 տոկոս), որոնցից՝
103-ը չեզոք / 6-ը դրական / 66-ը բացասական
Yerevan.today-ը՝ 48 հոդված (1.9 տոկոս), որոնցից՝
7-ը չեզոք/ 3-ը դրական / 38-ը բացասական
Slaq.am-ը՝ 137 հոդված (5.4 տոկոս) , որոնցից
68 չեզոք/ 14 դրական / 55 բացասական
Վերը նշված թվերից պարզ է դառնում, որ առցանց մեդիայում գրեթե բացակայում է իրավական վերլուծությունը, մեդիաներն առաջնորդվում են կանխակալ մոտեցումներով կամ չեն տիրապետում իրավական ճշտգրիտ լուսաբանման մեթոդիկային։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/sergey-chamanyan/առցանց-մեդիայի-մշտադիտարկում/10156827630090256/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել