Ամերիկացի դերասան Թերի Քրյուսը միացել է American Media Inc-ին ուղղված շանտաժի մեղադրանքներին, որին պատկանում է National Enquirer պարբերականը։ Վերջինը շանտաժի է ենթարկել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, գրում է Mediaite-ն։

«Միևնույն ընկերությունը՝ AMI-ն փորձել է ինձ ստիպել լռել իմ հայցի պատճառով՝ իմ և մարմնավաճառների մասին պատմություն կեղծելով»,- գրել է Քրյուսը։

Նա հավելել է, որ բանը հասել է անգամ նրան, որ կեղծ ստացականներ են պատրաստել։

«Ես դա դատարկախոսություն եմ անվանել և սպառնալիքները համացանցում հրապարակել»,- հստակեցրելէ Քրյուսը։

Հստակեցվում է, որ 2017-ին Թերի Քրյուսը դատական հայց է ներկայացրել հոլիվուդյան գործակալ Ադամ Վենիթի դեմ, քանի որ մեկ տարի առաջ երեկույթի ժամանակ Վենիթը դերասանի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել