168.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ  ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարրել է, որ ԱՄՆ դրական է գնահատել Անկարայի առաջարկը թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է համակարգի  Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը։

«Ես հեռախոսով անձամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյին առաջարկեցի ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Նա դրական գնահատեց այդ առաջարկս։ Խումբը զբաղվելու է ամերիկյան զինուժի դուրս բերմամբ, կազմակերպելու է հաճախակի հանդիպումներ, որոնց ժամանակ կուսումնասիրվեն երկու կողմերի առաջարկները»,-ասել է Չավուշօղլուն։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի՝ այդ ամենը նպաստի, որ Սիրիայում ամերիկյան զինուժի դուրս բերումը տեղի ունենա առանց ավելորդ խնդիրների և համակարգված կերպով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել