Հնդկական ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը։ Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները։
Հետազոտությանը մասնակցել է 45-83 տարեկան շուրջ 60 հազար մարդ։ Կամավորները պատմել են իրենց սննդային սովորությունների և ապրելակերպի մասին, որից հետո բժիշկները շուրջ 17 տարի հետևել են նրանց առողջությանը։
Այս ժամանակահատվածում հետազոտվողների մոտ գրանցվել է 4983 սրտի նոպայի դեպք, որից 917-ը եղել է մահացու, 3160 սրտային անբավարարվածության դեպք, ինչպես նաև 7550 առիթմիայի դեպք։
Գիտնականները պարզել են, որ հնդկական ընկույզի սիրահարների մոտ սրտային անբավարարվածության հավանականությունը 20%-ով քիչ է։ Միևնույն ժամանակ 3 ամիսը մեկ 1 բաժին հնդկական ընկույզի օգտագործումն առիթմիայի հավանականությունը նվազեցնում է 12-18%-ով։
Բժիշկները բացատրում են, որ հնդկական ընկույզն առողջ ճարպերի, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է, ինչը դրականորեն է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա։