Panorama.am-ը գրում է.

2018 թվականին  Հայաստան է  ժամանել 1 մլն  651 հազար 782 զբոսաշրջիկ կամ 2017թ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.5%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշենք, որ 2017 թ-ին Հայաստան է այցելել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ:

Վիճակագրության համաձայն՝  2018թ-ին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 622 հազար 791 մարդ՝ 2017թ-ի համեմատ աճելով 9.5%-ով:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 18.7%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել